ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Բերդ համայնքի` աղետալի վիճակում գտնվող ճանապարհները». ահազանգ
23:36, 13.01.2024 | mamul.am
3212 | 0

Օգտատեր Սոնա Մարալյանն ահազանգում է. «Ճանապարհը լուսանկարել եմ Բերդ քաղաքից դեպի Վերին Կարմիր Աղբյուր տանող հատվածից, որն ապահովում է
Բերդ, Վերին Կարմիր Աղբյուր, Նորաշեն, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի, Չորաթան, Մովսես բնակավայրերի երթևեկությունը:
Թերևս, տեսնելով այս աղետալի վիճակը, բնակիչների կյանքի որակը ամենևին չի փոխվել, ինչպես ասվում է տեղական իշխանության կողմից. ամեն օր հարյուրավոր ավտոմեքենաներ երթևեկում են այս ճանապարհներով, Բերդի համայնքապետարան, բացի միջնակարգ կրթությամբ անձանց աշխատանքի ընդունունելն ուրիշ գործառույթ չունե՞ք: Համայնքի բնակիչների կողմից ձևավորվող բյուջեն օգտագործեք համայնքի խնդիրները լուծելու նպատակով:
Ըստ Տեղական Ինքնակառավարման մարմինների մասին ՀՀ օրենքի հոդված 12-ի` համայնքի պարտադիր խնդիրներից են համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործումը:
Սա բողոք չէ, որպես Բերդ համայնքի բնակիչ` ունեմ իմ իրավունքը և պարտականությունը, համայնքին վերաբերող յուրաքանչյուր խնդիր բարձրաձայնել, համայնքում կատարվող յուրաքանչյուր անօրինական գործողություն չհանդուրժել:
Հույս ունեմ գոնե կարողացա հիշեցնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր