ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Կրակել են ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան ուղղությամբ
11:00, 14.01.2024 | mamul.am
2515 | 0

Այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին տեղեկություններ են ստացվել, որ Քասաղ գյուղում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ կրակոցները հնչել են Չարենցի փողոց թիվ 2-րդ տան ուղղությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ, երկաթե դարպասի վրա էլ՝ կրակոցի 16 հետք, տան պատերին նույնպես հայտնաբերվել են կրակոցի հետքեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տունը, որի ուղղությամբ արձակվել են կրակոցները, պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջերս կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանին, վերջինը կրակոցների պահին ընտանիքի անդամների հետ եղել է տանը ու, բարեբախտաբար, նրանք չեն տուժել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր