ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Այս ծայրահեղ վտանգավոր հատվածը որքա՞ն ժամանակում կկարողանաք կահավորել»․ Գարեգին Միսկարյան
12:06, 14.01.2024 | mamul.am
2929 | 0

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Երևանի քաղաքապետարան, սկսում ենք` «Ասել ենք` դե արեք» արշավը:
Խնդիր N1
Րաֆֆու փողոցի էս անցումը բնիկները կոչում են՝ Վարդան Մամիկոմիկոնյանի անվան կամիկաձեների անցում: Բանն այն է, որ անցումը մի կողմից «կահավորված» է կանգառով, մյուս կողմից` հանդիսանում է ավտոբուսների վերջին կանգառ/կայանատեղի (դիսպեչերանոց): Երկու կողմից էլ անցումով անցնող անցորդի համար մեծ վտանգ կա հայտնվել մետաղյա հարբած փղերի ռետինե անվադողերի տակ:
Չեմ խոսում վարորդների համար ինսուլտի հասցմելու չափ վտանգավոր դեպքերի մասին, երբ հետիոտնային անցումի վրա կանգառ կատարած ավտոբուսի առջևից կամ հետևից պահի տակ ցատկում է պահպանման բնազդը բթացած մի երկոտանի հոմոսափիենս:
Հատու՞կ է սա արված: Վստահ եմ` ոչ: Վստահ եմ, որովհետև նման ծայրահեղ անտրամաբանական ( ավելի ճիշտ անասնական) լուծում տալու համար էլ է տաղանդ պետք, իսկ արված աշխատանքը ընդունողի մասնագիտական և մարդկային որակների մասին էլ չեմ խոսում:
Հիմա հարց:
Այս ծայրահեղ վտանգավոր հատվածը որքա՞ն ժամանակում կկարողանաք կահավորել այնպես, որ դառնա անվտանգ թե հետիոտնի, թե վարորդի համար, և ի՞նչ որակի աշխատանք կկատարվի:
Ասել ենք` դե արեք։
Հ․Գ․ Եթե մի ամսվա ընթաղքում լուծվի խնդիրը, խոստանում եմ լուսաբանել արված աշխատանքը»։

«Այս ծայրահեղ վտանգավոր հատվածը որքա՞ն ժամանակում կկարողանաք կահավորել»․ Գարեգին Միսկարյան
«Այս ծայրահեղ վտանգավոր հատվածը որքա՞ն ժամանակում կկարողանաք կահավորել»․ Գարեգին Միսկարյան
«Այս ծայրահեղ վտանգավոր հատվածը որքա՞ն ժամանակում կկարողանաք կահավորել»․ Գարեգին Միսկարյան
«Այս ծայրահեղ վտանգավոր հատվածը որքա՞ն ժամանակում կկարողանաք կահավորել»․ Գարեգին Միսկարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր