ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Պարզվել է, թե ով է կրակել Թաթուլ Ասիլյանի տան վրա
11:18, 14.01.2024 | mamul.am
7094 | 0

Գիշերն անհայտ անձն ավելի քան 15 անգամ կրակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանի կնոջ՝ Քասախի տան վրա, որտեղ փաստացի ապրում է նաև Ասիլյանը: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են անձնական հողի վրա: «Ոմն Ուջանցի Հարութ անունով մի երիտասարդ անձնական կապի մեջ է եղել Ասիլյանի՝ արտասահմանում գտնվող քենու հետ: Զերծ մնալով անձնական դաշտ մտնելուց՝ նշենք միայն, որ գիշերը Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են հիշյալ Ուջանցի Հարութին: Հանգամանքները պարզվում են:

ՀՀ ՆԳՆ լրատվականից հաստատեցին տեղեկությունը»,- գրում է լրատվամիջոցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր