ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Այս հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք». Փաշինյան
12:18, 14.01.2024 | mamul.am
3590 | 2

Գավառ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մարզային հանդիպումների շարքին, նշել, որ դրանց հետ կապված տարբեր վարկածներ են քննարկվում, որոնք իրականության հետ քիչ կապ ունեն։ «Մեր քննարկումների առանցքում Հայրենիք-պետություն հասկացությունների փոխհարաբերությունների և մեր ընկալումների հարցն է։ Այս փուլում սա շատ կարևոր խոսակցություն է։ 2021-ից խոսում եմ այդ թեմայով և առաջ եմ քաշում հայրենասիրության էն մոդելը, որը մեր բոլորիս հավաքական մտքի մեջ կա։ 2024-ի աշխատանքային առաջին օրն այցելություն կատարեցի դպրոցներ, մարզադահլիճներ ու էդ այցերի տպավորություններով ահագնացավ այդ խնդիրն իմ մեջ․ հայրենասիրության մոդելը ո՞րն է, շատ կարևոր մի հարց կա․ Կառավարությունն ու պատասխանատուները բոլորս այս հարցով շատ մեծ սթրեսի մեջ ենք, որովհետև ասում ենք՝ էս ի՞նչ է տեղի ունենում, թվում է, թե ի՜նչ հայրենասիրական ծրագիր է՝ մենք կառուցում ենք դպրոցներ և մարզադահլիճներ, բայց երբ բախվում ենք իրականությանը, տեսնում ենք, որ իրականությունը մեր պատկերացումներից կտրված է։

Հարց է ծագում՝ էն մարդիկ, ովքեր էդ ամբողջ աշխատանքը անում են, և միշտ չի, որ ստացվում է լավ, էդ մարդիկ հայրենասե՞ր չեն, ես ոչ մի կասկած չունեմ էդ մարդկանց հայրենասիրության մեջ, պարզապես խնդիրն այն է, որ մեր հավաքական ընկալման մեջ հայրենասիրություն հասկացությունը դեֆորմացվել է։ Մենք շատ հաճախ հայրենասիրությունը հասկանում ենք էն, որ ոտի ենք կանգնում սեղանի շուրջ, կենաց խմում ու հետո գնում ենք, անում մեր աշխատանքը, և մեր մոտ հարց չի ծագում՝ ի՞նչ որակով ենք անում էդ աշխատանքը»,- ասել է Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր