ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Գավառի մանկատանը ծեծել են 16-ամյա աղջկան
13:00, 14.01.2024 | mamul.am
3137 | 0

Հունվարի 13-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 3-ին Գավառի մանկատանը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ սաներից մեկին պատճառվել է ֆիզիկական ցավ։ Մանկատան 16-ամյա սանը հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ իր հետ վիճաբանել են մանկատան 17-ամյա, 15-ամյա և երկու 16-ամյա աղջիկները, որի ընթացքում վերջինները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։ Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, հայտնում է Գ․ Շամշյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր