ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում` ավտովթարի պատճառով
23:48, 14.01.2024 | mamul.am
8985 | 0

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել , որ Աբովյան քաղաքում ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Աբովյան քաղաքի Արզնու խճուղի, Սևանի, Երևանյան և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Chrysler 200 LX մակնիշի ավտոմեքենաները, որի ժամանակ ավտոմեքենաներից մեկից դուրս է եկել մի քաղաքացի և իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ և 1 գնդակ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, ինչպես նաև կրակոցներ արձակած անձի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտաբերելու ուղղությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր