ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ԱՊՊԱ չունեցողը կտուգանվի ոչ թե 100 հազար, այլ` 25 հազար դրամով, եթե 1 օրում կնքի այն. նախագիծ
18:00, 15.01.2024 | mamul.am
2146 | 1

Երբ ԱՊՊԱ պայմանագիր չկնքած քաղաքացին տուգանվում է Պարեկային ծառայության կողմից, ըստ գործող օրենքի՝ նա պետք է վճարի 100 հազար դրամ տուգանք: Այս տուգանքին զուգահեռ գործում է նաև խրախուսող նորմ, ըստ որի՝ քաղաքացուն հնարավորություն է տրվում վճարել տուգանքի 25 տոկոսը՝ 25 հազար դրամը, եթե խախտման արձանագրումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, քաղաքացին կնքի ԱՊՊԱ պայմանագիր և այն կներկայացնի իրավապահ մարմիններին՝ Պարեկային ծառայությանը: Այդ մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

ԱՊՊԱ չունեցողը կտուգանվի ոչ թե 100 հազար, այլ` 25 հազար դրամով, եթե 1 օրում կնքի այն. նախագիծ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր