2024 թվականի հունվարի մեկից հաստատվել են ավտոկայանատեղիների կարմիր գծերի նոր գները, և տարեկան սպասարկման գինը 160 հազար դրամ է։ Ուսումնասիրելով հաստատված օրենքի նշված կետը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ դրանք ամենևին էլ տարեկան վճարներ չեն: Եթե ավտոկայանման 1 տարվա համար ցանկանում եք վճարել, օրինակ, մարտի 1-ից, ապա ստիպված պետք է լինեք վճարել նույն 160 հազար դրամը։ Բացատրենք՝ ինչպես. օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր ժամանակահատվածում կատարած վճար, որը ենթադրում է մեկ տարվա սպասարկում, գործում է ոչ թե մինչև հաջորդ տարվա նույն ժամանակահատվածը, այլ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը՝ ժամը 00:00-ն: Այսինքն՝ 6 ամսվա համար էլ, 12 ամսվա համար էլ նույն 160 հազար դրամը պետք է վճարի երևանցին: Մանրամասները՝ թերթի համարում: |