Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց Փաշինյանին: «Ուզում եմ հիշեցնել 2020 թվականին ձեր կողմից գրված «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը` ընտանիքը» մտքի մասին, ինչպես նաև հետևյալ տողերը` «Ամենևին էլ հայրենիքը պետությանը չի հակադրվում. երբ հայրենիքը փորձում ենք հակադրել պետությանը, ոչ հայրենիք ենք ունենում, ոչ էլ պետություն։ Հայրենիք ունենում ենք այն ժամանակ, երբ հասկանում ենք, որ հայրենիքը պետությունն է։ Այնպես որ` Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը` ընտանիքը»,- հայտարարեց Փաշինյանը։ Մանուկյանն հակադարձեց, որ օջախն ատամներով են պահում, որ անգամ 1 սմ չկորչի, իսկ ընտանիքի անդամների վրա ոստիկանական մահակներ չեն բարձրացնում։ «Ես չեմ ուզում վիրավորել ձեր դասղեկին կամ հայոց լեզվի ուսուցչին, սակայն եթե դպրոցում Շիրազի` «Ո՞րն է բաբո, մեր հայրենիքը» բանաստեղծությունը լավ սովորացրած լինեիք, հայրենիքն ու պետությունը չէիք հակադրի, Արարատն էլ Արագածի հետ չէիք հակադրի»,- ասաց Մանուկյանը։ Փաշինյանը հակադարձեց, որ ինքը մի երկրի վարչապետն է, որի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է։ |