Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան X-ի էջը:
«Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է պատմական ուղիների պահպանման կարևորությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիությունը տարածաշրջանում իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ: