ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ՀՀ նախագահը Մակրոնի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումները
16:48, 18.01.2024 | mamul.am
1370 | 0

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններն ու վերջին զարգացումները:
Ավելի վաղ Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Իրանի դեսպանի, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի, Մոնղոլիայի վարչապետի, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և այլոց հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր