ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Փաշինյանն անոնսավորում է փոքրացող Հայաստանը, որի համար «պատմական հայրենիք» է դառնալու 29800-ը». Սուրեն Սուրենյանց
01:06, 20.01.2024 | mamul.am
2690 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. ««Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Թերևս, նրա խոսքի խորքային իմաստը շատերը չհասկանան:
Նոր Սահմանադրությունը ենթադրում է նոր Հանրապետություն: Եթե դա տեղի ունենար պետականության հիմնադրույթների շուրջ քաղաքական, հանրային քննարկումների արդյունքում, թերևս՝ կարելի էր խոսել պետականության զարգացման ինչ-որ հանգրվանի մասին:
Բայց նոր Սահմանադրություն Նիկոլին պետք է Ալիևի վավերացրած «կադաստրի վկայականին» «համաժողովրդական փաթեթավորում» տալու համար:
Նոր Սահմանադրությունը Փաշինյանին պետք է՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը «խմբագրելու», նոր «կադաստրի վկայականով» «լեգիտիմ» սահմաններ հաստատելու համար:
Փաշինյանը անոնսավորում է փոքրացող Հայաստանը, որի համար «պատմական հայրենիք» է դառնալու 29800-ը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր