ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Մի շատ կարևոր բան է մտահոգում». Ոսկան Սարգսյան
03:18, 20.01.2024 | mamul.am
2244 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս չեն գա, Ադրբեջանում Հայաստանի տարածքն անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել խաղաղության պայմանագրի մասին, սակայն ընդունում է, որ խաղաղության գործընթացը ձախողվել է։ Մի շատ կարևոր բան է մտահոգում, եթե գարնանը, Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, հարձակվի Հայաստանի վրա, ո՞վ է լինելու գերագույն գլխավոր հրամանատարը՝ բանակում չծառայած, ռազմական գործից հեռու, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրած, մեր պարտությամբ հպարտացող Նիկոլ Փաշինյա՞նը, պատմության դասատուից պաշտպանության նախարար դարձած ու այդ գործում հաջողություններ չունեցած Սուրեն Պապիկյա՞նը, թե՞ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ով խաբեց լրագրողներին, ասելով, որ Ջերմուկի մոտ դիրքավորված ադրբեջանական զինուժը պարենի կարիք զգալով, սովածանալով, կլքի այդ դիրքերը, կհեռանա»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր