ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Նորմալ կառավարման պայմաններում էս հարցը առաջացած չպետք է լիներ». Հակոբ Կարապետյան
20:24, 19.01.2024 | mamul.am
2191 | 0

Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուզում եմ պատմեմ մի զավեշտի մասին։
Երեկ ուղիղ եթերով մի խնդրի մասին էի խոսել՝ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում՝ Շահումյանի դպրոցի մոտ քաղաքապետարանը սալիկ է փոխում ու ամողջությամբ ծածկել էր հետիոտնի ճանապարհը (լայվի հղումը կդնեմ մեկնաբանությունում)։ Մարդիկ էլ ստիպված դուրս էին գալիս մեքենաների երթևեկության հատված ու վթարային վիճակ էր ստեղծվել։ Օրական հազարավոր մարդիկ են էդտեղով անցնում, ու նախորդ երկուշաբթի սկսած աշխատանքների պատճառով բառացիորեն մարդկանց կյանքի համար վտանգ էր ստեղծվել։
Ու էդպես՝ երեքշաբթի օրը զանգեցի քաղաքապետարանի 1-05 թեժ գիծ, ասացի, որ հրատապ լուծում պահանջող հարց է։ Ահազանգն ընդունեցին։ Երկու օր անց, այսինքն՝ երեկ, տեսա, որ հարցը դեռ լուծված չի, խոսեցի տեղում աշխատանք անող մարդկանց ղեկավարի հետ, ասաց, որ իրեն ոչ ոք ոչինչ չի ասել, խոսք տվեց ՄԵԿ OՐՎԱ ընթացում հարցը լուծել։ Էդ պատասխանն ինձ չբավարարեց, զանգեցի 1-02, պարեկներին հրավիրեցի, ի պատիվ իրենց՝ արագ եկան ու շատ խելամիտ լուծում առաջարկեցին "շինարարներին"․ խորհուրդ տվեցին արագ արգեափակոցներ դնել ու հետիոտնի համար տեղ ազատել։ Բառացիորեն մի կես ժամվա ընթացքում հարցը լուծվեց։
Ու հիմա՝ ամենակարևորը։ ԱՅՍՕՐ ինձ զանգել են Կենտրոնի թաղապետարանից ու ավետել են, որ իմ բարձրաձայնած խնդիրը լուծվել է։ Հետն էլ՝ էս լուսանկարներն են կցել ու թաղապետի ստորագրությամբ մի գրություն։
Հասկանում եք, չէ՞՝ նախ,
*ՆՈՐՄԱԼ կառավարման պայմաններում էս հարցը առաջացած չպետք է լիներ․ ավտոմատ կերպով շինարարը պետք է իմանար, որ գործ անելիս պետք է պատշաճ կահավորել տարածքը, ինչը չի արվել։
*Երկրորդ՝ մարդկանց կյանքին վտանգ սպառնացող խնդրի վերաբերյալ ահազանգից հետո առնվազն երկու օր քաղաքապետարանը ոչինչ չի արել (նշված հատվածը Կենտրոնի թաղապետարանից քայլելով 3 րոպեի վրա է)։
*Երրորդ՝ իմ հետևողական բզբզալուց ու պարեկների միջամտությունից հետո հարցը լուծվել է, ու դրանից հետո քաղաքապետարանից հպարտ գրություն եմ ստանում, թե իբր խնդիրը լուծված է։ Սա ո՞նց հասկանանք, ապիներ և քուրիներ։
Կարճ ասած՝ սենց որ գնա, ճանճերի համար շատ ավելի գրավիչ եք դառնալու, թանկագիններս (ներողություն վորդինգի համար, ձեր ղեկավարից եմ օրինակ վերցրել)։
Հ․Գ․ Չարաշահելով իմ ծանոթությունը՝ խնդրում եմ հարգարժան Հայկ Կոստանյանին տեղեկատվություն տրամադրել նշված հատվածում աշխատող կազմակերպության մասին, որովհետև իմ բանավոր խնդրանքին ի պատասխան աշխղեկը հրաժարվեց ասել կազմակերպության անունը։ Հետաքրքիր է նաև, թե այս պատմության արդյունքում ինչ-որ վարչական տույժեր լինելո՞ւ են, թե ոչ։ Շնորհակալություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր