Այսօր՝ հունվարի 19-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ ՆԳ նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը բավականին թեժ է անցել։ ՆԳ նախարարը խիստ հանձնարարականներ է տվել պաշտոնյաներին և աշխատանքային խորհրդակցության ժամանակ հենց տեղում աշխատանքից ազատել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Մհեր Մինասյանին։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը և նշում, որ առաջիկայում ոստիկանության բաձրաստիճան պաշտոնյաների կազմում սպասվում են պաշտոնանկություններ: |