ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Խորհրդակցությունը թեժ է անցել, Վահե Ղազարյանը տեղում պաշտոնանկ է արել Չարենցավանի ոստիկանապետին
23:06, 19.01.2024 | mamul.am
7532 | 0

Այսօր՝ հունվարի 19-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ ՆԳ նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը բավականին թեժ է անցել։ ՆԳ նախարարը խիստ հանձնարարականներ է տվել պաշտոնյաներին և աշխատանքային խորհրդակցության ժամանակ հենց տեղում աշխատանքից ազատել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Մհեր Մինասյանին։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը և նշում, որ առաջիկայում ոստիկանության բաձրաստիճան պաշտոնյաների կազմում սպասվում են պաշտոնանկություններ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր