«Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, որ 2021-ից աշխատում էր «Դիջիթեյն» ընկերությունում՝ «Տոտո»-ում, որոշ տեղեկություններով, աշխատանքից դուրս է եկել։ Պատճառների մասին հայտնի չէ, ընկերությունից պարզաբանում ստանալու մեր փորձերը չհաջողվեցին․ հարցը լսելով՝ աշխատակիցը վախվորած առաջարկեց մի փոքր սպասել, որ ճշտի, ապա փոխանցեց, որ չեն կարող որևէ տեղեկություն հայտնել՝ իրավասություն չունի, եւ ոչ մեկն իրավասություն չունի։ |