ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Արցախի հարցի գոյությունն ամեն կերպ փորձում են խորտակել միայն ՀՀ-ի ու Ադրբեջանի իշխանությունները»․ Աբրահամյան
15:30, 20.01.2024 | mamul.am
1317 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի խորհրդարանի` 2023 թվականի տարեվերջին ընդունված որոշման համաձայն, պետք է ձևավորվեր Արցախի հարցով միջազգային հանձնախումբ, հաստատվեր դրա անդամների թիվն ու կազմը, նաև մշակվեր աշխատակարգ նրա գործունեության ուղղությունների ու նպատակների վերաբերյալ:
Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Արցախի խորհրդարանի հիմնական ուժերի քաղաքական համաձայնությամբ, հանձնախմբի աշխատանքների մեկնարկը տրվել է:
Այս հանձնախմբի նպատակն է` դրա մասնակից հեղինակավոր անձանց միջոցով, տարբեր միջազգային հարթակներում առաջ մղելու արցախցիներին վերաբերվող օրակարգը` նրանց հայրենադարձությունից մինչև միջազգային իրավունքի հիման վրա նախատեսված պաշտպանություն:
Որքան էլ ՀՀ իշխանությունը շանտաժի ու սպառնալիքի միջոցով փորձի ծանր քար դնել Արցախի գլխին, մեկ է` ի հեճուկս նրա անփառունակ ջանքերի, Արցախի հարցը ոչ մի կերպ փակել չի հաջողվում:
Նկատենք, որ Արցախի հարցի գոյությունն ամեն կերպ փորձում են անտեսել ու խորտակել միայն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր