ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Փաշինյանը շարունակում է վայելել ՀՀ ԱԺ-ի բոլոր 107 պատգամավորների անսասան վստահությունը». Էդգար Ղազարյան
23:24, 20.01.2024 | mamul.am
3723 | 1

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորների ցուցաբերած քաղաքական դիրքորոշումներից պարզ է դառնում, որ նրանք, տարբեր հարցերի վերաբերյալ ունեցած տարակարծություններով, միասնական են միայն մեկ՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնելու հարցում։ 107 պատգամավորների դիրքորոշումից պետք է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը լավագույնն է, ով պետք է գլխավորի Հայաստանի կառավարությունը, քանզի նրանցից ոչ ոք, 2022 թվականի օգոստոսի 2-ից մինչ օրս, չի օգտվել իր սահմանադրական իրավունքից և չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնից պաշտոնանկ անելու գործընթաց։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է վայելել ՀՀ Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորների անսասան վստահությունը»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր