ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ավտոմեքենաներ ներկրող կազմակերպությունների հետ բանավեճը հարթվե՞լ է»․ Փաշինյան
12:06, 20.01.2024 | mamul.am
2938 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ի թիվ այլ հարցերի՝ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք ավտոմեքենաներ ներկրող կազմակերպությունների հետ բանավեճը հարթվել է․ «Այդ քրեական գործերը, ահազանգերը, մենք բանավոր էլ ենք խոսել, ես գրավոր հանձնարարական էլ եմ տվել մեր իրավական դիրքորոշումների հիմնավորվածությունը ստուգելու, վերստուգելու համար: Այդ ամեն ինչն արել ենք և մեր դիրքորոշումների արդարացիության մեջ համոզվե՞լ ենք»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է. «Մենք վստահ ենք, որ ճիշտ գործողություն ենք իրականացրել, որովհետև մի քանի փաստ կարող ենք վերհիշել. ֆիզիկական անձով էին ներմուծումներ անում, հետո ԵԱՏՄ-ի դրույքաչափերը հավասարվեցին, ստեղծվեցին իրավաբանական անձինք, ովքեր ձեռնարկատիրական գործունեության նպատակ չեն հետապնդում: Սա ընդհանրական մասով, այսինքն՝ բացառությունները հաշվի չառած, այլ ավելացված արժեքի հարկի գումարը դիտարկում են որպես իրենց շահույթ: Մեծ անկարգապահ իրավիճակ էր առաջացել: Մենք, կարծում եմ, իհարկե, կոշտ, բայց շատ ճիշտ դիրքորոշում ենք ներկայացրել: Կան բողոքներ, կան Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներ: Մենք վստահ ենք, որ եթե մոտավորապես 8.6 մլրդ դրամ վերականգնվել է, հնարավոր չէ դա ռեպրեսիվ համակարգով վերականգնված լինի, այսինքն՝ իրենք ընդունել են իրենց կողմից կատարված իրավախախտման փաստը և ճշտում են ներկայացրել: Իսկ հիմա մենք կենտրոնացած ենք նրա վրա, որ եթե հանկարծ կա այնպիսի ավելացված արժեքի հարկի դեբետի գումար, որը ենթակա է վերադարձման, մենք չուշացնենք և անմիջապես վերադարձնենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր