ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Ի՞նչ պլաններ ունի Նիկոլը»․ Նաիրի Հոխիկյան
13:36, 20.01.2024 | mamul.am
15103 | 3

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարածաշրջանային անորոշության մեջ անորոշ է նաև Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ճակատագիրը, մանավանդ որ ժողովրդի մեջ առանձնապես վարկանիշ չունի Նիկոլը։ Նրա իրական հետևորդները, որոնք հավատում են և անկեղծորեն վստահում, չի հասնի 5%-ի, իսկ մնացած որոշ մաս էլ՝ 3-5%, վարչական լծակների, պետական աշխատողների հաշվին է։
Այդպիսի մեռած վարկանիշով Նիկոլը չի կարողանա երկար պահել իշխանությունը։
Մյուս կողմից, խորհրդարանական ընդդիմության վարկանիշն էլ բարձր չէ, և դա լավ գիտի Նիկոլը։ Իսկ դրա պատճառը խորհրդարանական ընդդիմության առաջնորդների խորհրդավոր լռությունն է։
Նիկոլի վախը, սակայն, համազգային ընդդիմության ձևավորումից է։ Ես կասեի ոչ թե վախը, այլ սարսափը։ Այ հենց դրա համար էլ փորձ է անում ամեն կերպ ժողովրդին ապակողմնորոշել, շեղել այս կամ այն կեղծ ընդդիմության կերպարներով։
Նիկոլին հաջողվեց մարդկանց որոշակի խաբել Արամ Զ. Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Լևոն Շիրինյանի, Տիգրան Արզաքանցյանի, Տիգրան Խզմալյանի և մի քանի այլ կեղծ ընդդիմադիր կուսակցություններով։ Նրանք քիչ թե շատ ձայն գողացան հանրությունից և ապահովեցին Նիկոլի մեծամասնությունը ԱԺ-ում։
Հետո գործի դրվեց մեկ այլ գործիք, որը կոչվեց Դոգ։ Կարճ ժամանակ անց նա էլ բացահայտվեց, բայց հիմա փորձ է արվում կրկին օգտագործել Նիկոլի այդ շնիկին։
Ի դեպ, առաջարկում եմ հետաքրքրվել, թե արդյո՞ք դեռևս կալանավորված են Դոգի քույրերը։ Շատ բան կիմանաք Նիկոլ-Դոգ գործարքների մասին։
Հունվարի 9-ին Դոգի Հանրային ձայն կուսակցությունը իբր թե իր շարքերից հեռացրեց իր ղեկավար Դոգին։ Հետո իբր թե սկսվեցին ներքին խժդժություններ, եղան հրապարակումներ, թե Նիկոլն իբր թե վախենում է Դոգից ու պառակտում է նրա կուսակցությունը, իբր թե Դոգը տեղյակ չի եղել, որ Հանրային ձայնը համագործակցում է ՔՊ-ի հետ։ Թեպետ ոնց կարող էր տեղյակ չլինել, երբ նույն Դոգն էր 2023-ի հոկտեմբերին հայտարարում, որ պետք է Երևանի քաղաքապետի ընտրության արդյունքերով օգնել, որ ՔՊ-ի Տիգրան Ավինյանը նշանակվի, որպեսզի նախկինները հանկարծ չգան։
Մի խոսքով, Դոգին հաջողությամբ Նիկոլը անջատեց Հանրային ձայն կուսակցությունից, որի հետագա սցենարի մասին հունվարի 11-ին ես անդրադարձել էի։ Մեջբերեմ.
Հանրությունը արդեն սկսել է հասկանալ, որ Դոգի կերպարով Նիկոլը մոլորեցնում է մարդկանց այն հատվածին, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն, բայց չեն կողմնորոշվել քաղաքական ուժերի հարցում։
Ի՞նչ խնդիր է, եթե Դոգը մի երկու անգամ հայհոյի Նիկոլին, հիշի նրա մորն ու հորը, կնոջն ու աղջկան։ Նիկոլի համար դա թեմա չի։ Փոխարենը Դոգի շնորհիվ Նիկոլը չեզոքացնում էր իրական այլընտրանքային ընդդիմության ձևավորումը։
Ի՞նչ հասկանալ այս խաղից։
Փորձ է արվում մաքրել Դոգի կերպարը և նրան ցույց տալ իբր թե հականիկոլական, որպեսզի հանրությունը ևս մեկ անգամ խաբվի, մանավանդ շուտով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հոտը ավելի շատ կլինի։
Կարծում եմ, շաբաթներ անց Դոգը մեկ այլ կուսակցության հետ գործարք կկնքի և իբրև «սկզբունքային հականիկոլական», ուրիշ կուսակցության կողմից հեր ու մեր կքրֆի Նիկոլին։
Ընտրությունների ժամանակ Դոգի միջոցով 10 տոկոս էլ Նիկոլը փախցնի, մեծ ձեռքբերում կլինի։ Միևնույն է, ընտրություններից հետո Դոգը էլի աջակցելու է Նիկոլին։
Սիրելի հայրենակիցներ, մի խաբվեք այս այլասերված պիղծ մարդկանց խաղերին»։
Սա մեջբերում էր 2024-ի հունվարի 11-ի իմ հրապարակումից։
Եվ ահա, ճիշտ 1 շաբաթ անց՝ հունվարի 19-ին, ելույթ է ունենում նույն Դոգը և հայտարարում, որ ինքը որոշել է նոր կուսակցություն հիմնել ԴՕԿ անունով։ Այդպես ավելի հեշտ կլինի մարդկանց մոլորեցնել և իր կողմը քաշել։
Հիմա Դոգը ավելի շատ կհայհոյի Նիկոլին, որպեսզի ավելի շատ մարդկանց խաբի, թե ինքն է իսկական ընդդիմությունը։
Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, մի խաբվեք սրբապիղծ մարդկանց։
Դոգը նույն Նիկոլի շունն է, որը հաչում է ըստ Նիկոլի հրահանգների։ Իսկ իրական ազգային ընդդիմությունը շուտով կներկայանա՝ լիովին մաքուր ու ազգային մարդկանց դեմքերով»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր