ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Եթե պարզվի, որ Ադրբեջանն առաջնորդվում է վատագույն սցենարով, մեր ռազմավարությունը չպետք է փոխվի»․ Փաշինյան
14:54, 20.01.2024 | mamul.am
21926 | 2

«Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնել, բայց նույնիսկ այս պարագայում մենք մեր ռազմավարությունը չպետք է փոխենք»,- խաղաղության պայմանագրի մասին իր ելույթում՝ ասաց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով․ «Երկկողմ աշխատանքային խողովակը պետք է բերի արդյունքների, իսկ արդյունքն այն է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանն առանց վերապահումների ոչ միայն հայտարարեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այլև այդ իրողությունն արձանագրվի դե յուրե։ Եթե նույնիսկ պարզվի, որ Ադրբեջանը իմ ասած վատագույն սցենարով է առաջնորդվում, սա մեր ռազմավարությունը չպետք է փոխի․ մեր ռազմավարությունը պետք է հենվի լեգիտիմության վրա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր