ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Ադրբեջանական պահանջները միմիայն աճելու են»․ Ալեքսանդր Քանանյան
15:18, 20.01.2024 | mamul.am
1620 | 0

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկող Փաշինեանը խաւսեց նոր սահմանադրութեան մասին։ Ոչ թե հերթական սահմանադրական փոփոխութիւնների, այղ հէնց նոր սահմանադրութեան ընունման անհրաժեշտութեան մասին։ Միաժամանակ բառիս բուն իմատով ահագնանում են նոր արտահերթ ընտրութիւնների մասին խաւսակցութիւնները։ Այս երկու խաւսոյթները միանգամայն փոխկապակցուած են։
Ո՞րն է լիովին նոր սահմանադրութիւն ընդունելու եւ դրա համար որոշ հաւանականութեամբ անցկացուելիք արտահերթ ըտրութիւնների նպատակը։ Այն շատ պարզորոշ ու յստակ է։ ՀՀ֊ում գործող բոլոր սահմանադրութիւնները հիմնուում են 1990 թ․ Անկախութեան Հռչակագրի վրայ, որտեղ յստակագոյնս արձանագրուած է, որ ներկայիս Հայոց պետականութիւնը հիմնադրուած է թե՛ ՀԽՍՀ եւ թե՛ ԼՂԻՄ հայութեան միասնական պետականաստեղծ արարով/ակտով։ Այնտեղ կայ նա եւ Հայոց ցեղասպանութեան յիշատակութիւնը։
Թուրքիայն, Ադրբեջանը եւ Ռուսաստանը պահանջում են, որ Հայաստանը սահմանադրաւրէն ամրագրի 29 հազար քկմ տարածքը, սահմանադրաւրէն արգելի հարեւանների նկատմամբ «տարածքային հաւակնութիւնների» քաղաքական աւրակարգը։ Այս պահանջներից ուղղակիաւրէն բխում են այղ հարկադրանքներ՝ վերացնելու թուրք շրջապատի նկատմամբ հաւակնութիւնների բոլոր աղբեւրները։ Ըստ այդմ՝ պէտք է վերաշարադրել Հայոց պատմութիւնը, փակել կամ իմաստափոխել Ծիծեռնակաբերդի, Եռաբլուրի եւ Սարդարապատի յուշահամալիրների նշանակութիւնը, ՀՀ պետական զինանշանից վերացնել 29 հազ․ քկմ֊ի հետ կապ չունեցող բոլոր խորհրդանիշները, արգելել Գ․ Նժդեհի, Շ․ Նաթալու, Հ․ Ասատրեանի երկերը, ապամոնտաժել նրանց եւ վրիժառուներին յաւերաժցնող կոթողները եւ այղն։ Սա Աղիեւի ուղիղ պահանջն է։
Չհասկացողների համար՝ հայրենատիրական քաղաքական աւրակարգերը քրէականացուելու են, «Արցախը Հայաստան է» ասողներին քրէաւրէն հետապնդելու են եւ բանտարկելու։
Իսկ ադրբեջանական պահանջները միմիայն աճելու են։ Որոշ տեղեկութիւններով «ոկուպացիայի» համար արդէն 150 միղիարդ դողար են ուզում․․․
Հայաստանի փլուզման հեռանկարն այսպէս շարունակելու դէպքում 25 տարուց 5-6 տարուան է փոխուելու։ Բայց իմ հայրենակիցների բացարձակ մեծամասնութիւնը գնալու է քուէրկելու թե՛ Նիկողի, թե նոր սահմանադրութեամբ նախատեսուած վերոյ նկարագրեալ ամէն ինչի աւգտին, միայն թե պատերազմ չլինի․․․ Բացարձակ ու սահմռկեցուցիչ յիմարութիւն եւ անսահման պատուազրկութիւն․․․
Յ․Գ․ Աղիեւն արդէն «Վեհամաւր» հնագոյն համարուող աւետարանն է պահանջում Մատենադարանից․․․ Վաղը կը պահանջեն Տաթեւի եւ Նորավանքի վանական համալիրներն էլ իրենց փոխանցել․․․ Եւ սա վերջ չի ունենայ, հայերին ոտնակոխ են անելու անգամ սփիւռքում՝ իրենց հասու բոլոր ազդու միջոցներով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր