ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Հայաստանի վերածննդի համար պայքարը պահանջում է կապիտալ»․ քաղաքագետ
16:48, 20.01.2024 | mamul.am
1496 | 2

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի վերածնունդի համար պայքարը պահանջում է կապիտալ, որը պետք է ծառայի հատկապես երկարաժամկետ ռազմավարական նպատակների` Հայաստանի և հայ ժողովրդի ազդեցության տարածում, առևտրային միջազգային ցանցի, և հայկական ռազմավարական լոգիստիկ ենթակառուցվածքի ձեւավորում` որը սկզբից մինչև վերջ կուղեկցվի և կսպասարկվի հայերիս կողմից (մինչև Արևելահնդկական ընկերության հայտնվելը Հնդկաստանում, հենց հայերս էինք ստեղծել հզոր առեւտրային ցանց):
Սա իհարկե երկարաժամկետ ու երկարատև ծրագիր է, բայց սկզբի համար հարկավոր է կապիտալ, որը կձևի նոր լոգիստիկ հանգույցներ անգամ այլ երկրների ճանապարհային նախագծերի վրա` Հյուսիս-հարավ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», Չաբահարից Իրանով Հայաստան ու Եվրոպա և այլն։
Մենք դա կարող ենք։ Մենք ունենք այս ամբողջ տարածաշրջանում ցրված հայկական համայնքներ, գործարարներ, կապիտալ, բայց առևտրային գործունեությունը ազգային նպատակներին ծառայեցնելու ծրագիր ու նպատակ չունենք...»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր