ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Չերչիլի ատամների պրոթեզն աճուրդի է հանվել
17:24, 20.01.2024 | mamul.am
4715 | 1

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874-1965) ատամների պրոթեզն աճուրդի է հանվել Արևմտյան Անգլիայի Չելթենհեմում (Գլոսթերշիր) The Cotswold Auction Company-ում: Լոտի նախնական հաշվարկային արժեքը 6-10 հազար դոլար է:

«Չերչիլի պրոթեզը ամենաարտասովոր իրերից մեկն է, որը մենք երբևէ վաճառել ենք»,- աճուրդի տան ղեկավար Լիզ Փուլի խոսքերն է մեջբերում The Guardian թերթը։

Խնդրո առարկա ատամնաշարը Չերչիլը կրել է 1940 թվականի հունիսի 4-ին բրիտանական խորհրդարանում իր «Մենք կռվելու ենք լողափերում» ելույթի ժամանակ։ Սա քաղաքական գործչի ամենահայտնի ելույթներից է, որը հնչել է Մեծ Բրիտանիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո։

Պրոթեզը մշակել է ատամնաբույժ Վիլֆրեդ Ֆիշը և թույլ է տվել նախկին վարչապետին չշչախոսել, ինչով նա տառապում էր մանկուց։ Մի քանի օրինակ է պատրաստվել, և մեկը եղել է Չերչիլի հետ, երբ նրան թաղել են: Պահեստային օրինակը տրվել է Լոնդոնի վիրաբույժների թագավորական քոլեջի թանգարանին։

Չերչիլի ատամների պրոթեզն աճուրդի է հանվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր