ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Սլովակիան արգելափակելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
19:48, 20.01.2024 | mamul.am
2871 | 0

Սլովակիան արգելափակելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ Կիևի ներկայությունը Հյուսիսատլանտյան դաշինքում «կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ»։ Այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Ռոբերտ Ֆիկոն։
Նա ընդգծել է, որ մարդասիրական օգնությունով պատրաստվում է հանդիպման ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ, ինչպես նաև ընդգծել է, որ Կիևը Բրատիսլավայից ռազմական օգնություն չի ստանա։

Միևնույն ժամանակ, Ֆիկոն հավելել է, որ Սլովակիան կաջակցի Ուկրաինայի անդամակցությանը Եվրոմիությանը (ԵՄ), բայց մինչև վերջ արգելափակելու է անդամակցությունը Արևմտյան ռազմական բլոկին։

Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, Ուժգորոդում նախատեսված է վարչապետների հանդիպումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր