ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Նիկոլ Փաշինյա՛ն, ձեզ հրավիրում եմ մեր շենք». Նարինե Ղալեչյան
20:18, 20.01.2024 | mamul.am
4213 | 1

Լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չմոռանամ մեր արդեն «ՀԱՆՐԱՀԱՅՏ» կառուցապատողի մանկապարտեզային վարքի վերաբերյալ մի բան գրեմ:
Իսկ մինչև այդ, հարգելի Նիկոլ Փաշինյա՛ն, Ձեզ հրավիրում եմ մեր շենք: Գուցե Ձեր այցից հետո իրավապահները հայտարարեն՝ ինչո՞ւ 2022-ից չենք կարողանում ստանալ Դավթաշեն 4 փողոցի 2/5-ի ավարտական ակտը, շահագործման թույլտվությունն ու սեփականության վկայականները:
Հակակոռուպցիոն Կոմիտեն, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը կամ լիազոր մյուս իրավապահ մարմինները, գուցե սկսեն ուսումնասիրել, գուցե իրո՞ք կառուցապատողն է ճիշտ, որ ինքը ոչ մի խնդիր չունի, որ բոլոր թղթերը ներլայացված են, սպասում են պատասխանների: Գուցե փորձեք ի վերջո պարզել, ի՞նչ է տեղի ունեցել, պետական ո՞ր մարմինն է թերացել, որտե՞ղ է հարցը կանգ առել, որ այսքան ձգձգվել է:
Երևանի քաղաքապետարան, գրավոր հարցում ունենք, որ 2022-ի տրամադրվելիք թույլտվութայան ժամկետը կրկին երկարացվել է մինչև 2024թ, բայց կառուցապատողը պնդում է, որ դա միան Բ մասնաշենքի մասով է, ոչ թե Ա: Ու պատասխան էլ չկա՝ այդ դեպքում ո՞ւր է Ա մասնաշենքի բնակիչների սեփականության վկայականը:
Այո, մենք դատարան կգնանք ու արդեն գնում ենք: Բայց մինչև երկար ու ձիգ տարիներ այդ գործը կքննվի դատարանում, գուցե իրավապահները պարզե՞ն, կոռուպցիոն որևէ գործարք եղել է այս ընթացքում, թե չէ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր