ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է գործարքի
23:54, 20.01.2024 | mamul.am
3414 | 0

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկն ասել է, որ ձգտում է բանտարկյալների փոխանակման նոր գործարքին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք մտադիր չենք պահել մեր ունեցած ռազմագերիներին»,- ասել է նա։
Մարզուկը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը ցանկանում է համաձայնության գալ, որը կբավարարի պաղեստինյան ժողովրդի հույսերը:
«Ի վերջո, Իսրայելն ստիպված կլինի գործարք կնքել»,- ասել է նա:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձվել հայրենիք։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր