ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+20 °C
«Լիակատար կերպով սատարում եմ Միքայել Բադալյանին». Հայր Ասողիկ Կարապետյան
12:36, 22.01.2024 | mamul.am
3515 | 1

Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենայն ուշադրությամբ ունկնդրեցի բանավեճը. լիակատար կերպով սատարում եմ Տիար Միքայել Բադալյանին:
Բարձր գնահատանք հայ մտավորականին, ով ամենայն նախանձախնդրությամբ և վճռականությամբ տեր և պաշտպան է պատմագիտությանը:
Կմաղթեմ, որ Հայոց պատմության գիտական հաստատությունները միակամ և միախորհուրդ, ամենայն բծախնդրությամբ տեր լինեն Հայոց պատմության ուսումնական ձեռնարկներին, Հայոց պատմության դասավանդման հետ կապված բոլոր հարցերին՝ թույլ չտալով, որ նույնիսկ որևէ վրիպակ տեղ գտնի Հայոց պատմության մատյաններում:
Հայ մարդու համար ինչպես սուրբ է Աստվածաշունչը, այդպես և սուրբ է Հայոց պատմության դասագիրքը. Հայոց պատմահայրը եղել է Սբ Մովսես եպիսկոպոս Խորենացին:
Բանական որևէ անձ կհասկանա, թե ինչ անգին ավանդ է Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի համար Հայոց պատմությունը՝ նախաստեղծման ժամանակներից մինչև մեր օրերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր