ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Տասից վեցը վթարի էին ենթարկվելու». Փաշինյան
11:30, 25.01.2024 | mamul.am
3521 | 0

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով առաջարկվում են կարգավորումներ՝ ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակը բարձրացնելու, ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: «Կան միջոցառումներ, որ պետք է մի քիչ ստեղծագործաբար մոտենանք: Երեկ ՆԳ նախարարն ինձ պատմել է մի միջոցառման մասին, որը շատ էֆեկտիվ է. զարմանում ես՝ ինչի՞ նախկինում մեր մտքով նման բան չի անցել: Ուրեմն, ոստիկանությունը գնացել է միջքաղաքային երթուղիները սպասարկող ավտոկայաններ, ստուգել է ավտոբուսների անվադողերը. որոնք մաշվածության մեծ աստիճան են ունեցել, վարչական կարգով թույլ չեն տվել դուրս գալ երթուղի: Եթե դուրս գային երթուղի, տասից վեցը ինչ-որ վթարի էին ենթարկվելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր