ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Իսկ ո՞վ է պատասխանատու, որ անվադողերը ժամանակին չեն փոխվել». Հակոբ Բադալյան
12:24, 25.01.2024 | mamul.am
2245 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաք-պետություն. կառավարության նիստում վարչապետի մակարդակով խոսվում է այն մասին, որ մաշվածության մեծ աստիճան ունեցող անվադողերով ավտոբուսներին ոստիկանությունը թույլ չի տվել դուրս գալ երթուղի, որովհետև դուրս գալու դեպքում 10-ից 6-ը կենթարկվեին վթարի:
Հաջորդն ըստ երևույթին այն է, որ վարչապետի մակարդակով անդրադարձ կարվի ավտոբուսների արգելակների մաշվածության, հետո շարժիչի յուղը փոխելու կամ այլ թեմաների:
Հաշվարկը թերևս նույնն է՝ «լավ թագավոր, վատ իշխաններ»:
Մինչդեռ, եթե բանը հասել է դրան, նախ պետք է հարց տալ՝ ինչո՞ւ է ձմռան կեսին երթուղային ավտոբուսներից՝ 10-ից վեցի անվադողերը այնպիսին, որ ենթակա չեն ձյան դեպքում երթուղի դուրս գալու: Փաստորեն, երթուղի է դուրս եկել ավտոբուսների միայն 60 տոկոսը, եթե իրականություն է ներկայացրած թիվը:
Այսինքն ստացվում է, որ ձյան, վատ եղանակի պայմաններում, երբ քաղաքացինները առավել շատ ունեն տրանսպորտային որակյալ սպասարկման կարիք, տրանսպորտի քանակը նվազում է 60 տոկոսով, որովհետև անվադողերը ունեն մեծ մաշվածություն:
Իսկ ո՞վ է պատասխանատու, որ անվադողերը չեն փոխվել ժամանակին և երթուղային ավտոբուսների փաստորեն 10-ից վեցը պատրաստ չէ ձմեռային սեզոնին»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր