Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին և պատախանելով հարցին՝ ո՞ր քարտեզների հիման վրա են դրանք իրականացվելու, ասել է. «Ամենակարևորը իրավական գնահատականն է. աշխատանքները տարվում են, կա խումբ՝ փոխվարչապետի ղեկավարությամբ: Երբ արդյունքներ լինեն, դրանց մասին հրապարակային կծանոթանաք»: |