ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ավտոկայանատեղի վճարի արտոնություն՝ էլեկտրոմոբիլներին
16:54, 25.01.2024 | mamul.am
1674 | 0

Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Երևանի ավագանու որոշմամբ էլեկտրոմոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն: Անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցները: Էլեկտրոմոբիլների վարորդներն, ի դեպ, քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում:

Ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկը՝ այստեղ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր