ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ բանտարկյալին մահապատժի են ենթարկել մաքուր ազոտի օգնությամբ
10:24, 26.01.2024 | mamul.am
5686 | 0

ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ բանտարկյալին մահապատժի են ենթարկել մաքուր ազոտի օգնությամբ:

Ալաբամայում մահապատժի ենթարկվածը 58-ամյա Քենեթ Յուջին Սմիթն է:

«Արդարադատությունն իրականացվել է: Սմիթը սպանվել է»,-դատախազի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Մաքուր ազոտի միջոցով մահապատիժը տևել է մոտ կես ժամ:

Ինչպես նշել են բանտարկյալի փաստաբանները, այս մեթոդն աչքի է ընկնում դաժանությամբ։ Նրանց խոսքով՝ նահանգի իշխանություններն իրենց պաշտպանյալին օգտագործում են որպես մահապատժի նոր մեթոդի «փորձարկվող»։

Յուջին Սմիթը դատապարտվել էր 1988 թվականին՝ Էլիզաբեթ Սենեթի պատվիրված սպանությունը կատարելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր