ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը կստանա դատախազի կենսաթոշակը. «Ժողովուրդ»
09:36, 30.01.2024 | mamul.am
1799 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, և խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը:
Դրանով նա միևնույն ժամանակ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի՝ 05.12.2022 թվականի գրությունը և 04.10.2022 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանին կենսաթոշակ չէին նշանակել:

Ասել է թե՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, և նա դատարանով էր փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը:

Եվ, ահա, 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը վճիռ է կայացրել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի հայցը՝ ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության, (երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն) բավարարել՝

- պարտավորեցնել Միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշում,

- անվավեր ճանաչել Միասնական սոցիալական ծառայության 05.12.2022թ. թիվ 02/ԻՄ/65797-22 գրությունը և 04.10.2022թ. կենսաթոշակ նշանակելու որոշումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր