ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Քանի՞ արցախցի է մնացել Արցախում. «Հրապարակ»
09:24, 31.01.2024 | mamul.am
4857 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախցիների բռնի տեղահանումից հետո խոսվում էր, որ մոտ 40 հայ է մնացել Արցախում, ադրբեջանական կողմը 100 թիվն էր հիշատակում: Արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ դեկտեմբերի վերջի տվյալներով Արցախում առավելագույնը 15 մարդ է մնացել, որոնք ունեն ռուսական կամ այլ խառը ծագում, ընդ որում՝ ծերեր են, հաշմանդամներ: Նրանց կեցության հարցերը հոգում է Կարմիր խաչը` շաբաթական 1-2 անգամ սնունդ փոխանցելով, կամ ստանում են ռուս խաղաղապահներից։
Մեզ ասացին, որ ադրբեջանցիներ էլ չեն հաստատվել Ստեփանակերտում, թեև վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան հաղորդեց, թե Ստեփանակերտում նախագահական ընտրությունների ընտրատեղամասեր են բացել: Հավանաբար, Ալիևի ռեժիմը պատրաստվում է նոր բեմականացման, և Արցախում մնացած արցախցիների քվեարկության լուսանկարներով ուզում են աշխարհին մոլորեցնել, թե Արցախում բնակչություն կա, և «Արցախն Ադրբեջան է»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր