ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Արգենտինայում դատարանը կասեցրել է Միլեյի ևս մեկ բարեփոխում
10:07, 31.01.2024 | mamul.am
2587 | 0

Արգենտինայի դաշնային դատարանը կասեցրել է նախագահ Խավիեր Միլեյի հրամանագրի երկու հոդվածների գործողությունը, որոնք վերաբերում են ֆուտբոլային ակումբներին, հայտնել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան։

Դատարանի որոշման մեջ, որը մեջբերում է ասոցիացիան, ասվում է, որ հրամանագրի 335-րդ և 345-րդ հոդվածների գործողությունը կասեցվում է մինչև վերջնական որոշման կայացումը: Հայցը ներկայացրել է Սալտո քաղաքի ֆուտբոլային լիգան, որը պահանջում է փաստաթղթի այդ մասը ճանաչել Սահմանադրությանը հակասող:

Սա Միլեյի հրամանագրի արդեն երկրորդ մասն է, որի գործողությունը կասեցվել է դատարանի կողմից։ Ավելի վաղ աշխատանքային վեճերի դատական պալատը Սահմանադրությանը հակասող է ճանաչել աշխատանքային օրենսդրությանը վերաբերող փաստաթուղթը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին Միլեյը ուղերձով դիմել է ազգին, որում հայտարարել է արտակարգ հրամանագիր ստորագրելու մասին: Նա թվարկել է 30 հիմնական բարեփոխումներ, որոնք ներառում են գների կարգավորումից հրաժարվելը, միջազգային առևտրի դյուրացման համար մաքսային կանոնների բարեփոխումը, պետական ընկերությունների մասնավորեցման նախապատրաստումը և արտահանման սահմանափակումների սահմանման արգելքը: Ընդհանուր առմամբ, փաստաթղթում կա ավելի քան 300 հոդված, որոնք փոխում կամ չեղարկում են գործող օրենքները: Հրամանագիրը կարող է չեղարկվել, եթե խորհրդարանի երկու պալատներն այն անվավեր ճանաչեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր