ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Ձերբակալվածների թվում է Լուսինե Թովմասյանի սկեսրայրը
14:00, 01.02.2024 | mamul.am
25204 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։ Այսօր տեղեկացանք, որ ընկերությունից 3 անձ է ձերբակալվել՝ երկու երիտասարդ կին, որոնք մանկահասակ երեխաներ ունեն և տնօրենը` Աշոտ Հովհաննիսյանը։
Կանանցից մեկը, հիշեցնենք, Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է՝ Անի Գևորգյանը, ով ծրագրերի ղեկավար է աշխատել ընկերությունում և մեկ տարի առաջ դուրս է եկել աշխատանքից: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» փորձել է մասնակցել էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին, տենդերը չի կայացել, բայց մեղադրանքն այսօր վերաբերում է չկայացած տենդերին: Այդ տենդերի փաստաթղթերը պատրաստել է Անի Գևորգյանը։ Այսօր առավոտյան «Սիներջիի» Լիլիթ անունով աշխատակցի նկատմամբ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել, տնօրենի և Անի Գևորգյանի հետ կապված դեռ որոշում չկա։

Մեր տեղեկություններով, «Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։

Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր