ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը». հարց` Փաշինյանին
19:18, 01.02.2024 | mamul.am
2699 | 0

«Ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը»,- Հանրային ռադիոյի եթերում վարչապետ Փաշինյանին հարց ուղղեց հարցազրուցավարը: «Յուրաքանչյուր պետության ղեկավարի թիվ մեկ խնդիրն է` ապահովել անվտանգությունը: Բանակի կառուցման կոնտեքստում շատ կարևոր է ունենալ լեգիտիմ նպատակներ: Ես լեգիտիմությունը տեսնում եմ մեր երկրի` միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում: Ես ասում եմ, որ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ` մեր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը պահպանելու նպատակով: Եվ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինչպես ասել եմ, Հայկական ԽՍՀ-ի նույնական տարածքային ամբողջականությունն է»,- պատասխանեց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր