ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Մենք քաղաքացու և պետության միջև ճեղք ունենք». Փաշինյան
19:54, 01.02.2024 | mamul.am
2112 | 2

Նոր Սահմանադրություն «ունենալու անհրաժեշտության» մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը նախ արձանագրեց. «Ես վերջին շրջանում շատ եմ խոսում հայրենիք-պետություն հասկացությունների հարաբերությունների մասին, պետական ինստիտուտներն ամրացնելու անհրաժեշտության մասին և շատ եմ խոսում ու խոսել քաղաքացի-պետություն հարաբերությունների մասին: Դրա մասին էր նաև 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: Հետագայում է, որ դրա կարևորության ընկալումն ինձ համար դարձավ ամբողջական: Մենք քաղաքացու և պետության միջև ճեղք ունենք: Այն արտահայտվում է կրկին լեգիտիմությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետգության Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995 թվականին, և մի քանի անգամ փոփոխվել է, երբեք չի ընդունվել այն պահմաններում և միջավայրում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն ասի` ես գնացի, քվեարկեցի և ընդունեցի Սահմանադրություն: Այսինքն, ես գնացի և արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների և պետության հետ, որ մենք իրար հետ հարաբերվում ենք այսպես և ապրում ենք այսպես»,- մանրամասնեց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր