ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Քայլում ենք մի ճանապարհով, որի երկու կողմերում ցուլեր են, իսկ մենք կարմիր շորերով ենք` ոտից գլուխ». Փաշինյան
20:18, 01.02.2024 | mamul.am
2579 | 2

«Ագրեսիվ միջավայրում ենք ապրում: Մեր խնդիրը հետևյալն է` ինչու է մեր միջավայրն ագրեսիվ մեր նկատմամբ: Շատ կոպիտ օրինակ բերեմ` ամենայն հարգանքով` բոլոր երկրների հանդեպ: Պատկերացրեք` իրար հետ երկուսով քայլում ենք մի ճանապարհով և մենք պիտի Ա կետից գնանք Բ կետը: Մենք էդ ճանապարհով քայլում ենք և տեսնում ենք, որ ճանապարհի 2 եզրերում ցուլեր են կանգնած: Եվ նայում ենք իրար, տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք` ոտից գլուխ: Կարմիր զգեստներով ենք և պետք է որոշում կայացնենք` ոնդ որում, էդ կարմիր զգեստը ինձ համար գործել ա իմ սիրելի տատիկը, որը չկա, աստված հոգին լուսավորի: Այն ամբողջ կյանքում ինձ ուղեկցել է թալիսման է ինձ համար: Ձերն էլ գործել է Ձեր հարազատներից որևէ մեկը: Բայց մենք պետք է քայլենք էդ ճանապարհով: Ստեղ ա, որ պիտի քննարկենք ու որոշում կայացնենք: Կարող ենք 2 բանաձև ունենալ: Ես կարող եմ ասել` ես էս շորով պետք ա գնամ: Եվ իմիջայլոց ասեմ` ես էլ, դուք էլ, բոլորս էլ էդ ենք ասել և էդ ենք ասում: Ես ինքս ընդդիմադիր եղած ժամանակ էդ եմ ասել: Իսկ եթե կարմիր շորը փոխենք, փաթեթավորենք` որպես մասունք, որպես շատ հարազատ մի մաս, այլևս իրեն շրջանառությունից հանենք և իրեն ընկալենք որպես մեր պատմության մի մաս և զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան, որում մենք պատրաստվում ենք գործենք: Էս կարմիր զգեստով տարբերակում ես 100%-ով կարող եմ ասել, որ մենք չենք անցնի այս տարբերակը, զգեստափոխվելու տարբերակում ես չեմ կարող երաշխավորել, որ կանցնենք այս ճանապարհը»,- Սահմանադրության վերաբերյալ իր մտքերը պատկերավոր ձևով ներկայացրեց վարչապետ Փաշինյանը` ամփոփելով` ոչ պետական մտածելակերպից անցում ենք կատարում դեպի պետական մտածելակերպ:

«Քայլում ենք մի ճանապարհով, որի երկու կողմերում ցուլեր են, իսկ մենք կարմիր շորերով ենք` ոտից գլուխ». Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր