ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ». Փաշինյան
20:54, 01.02.2024 | mamul.am
16711 | 5

Հանրային ռադիոյին տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ Անկախության հռչակագիրը պահպանելու դեպքում «մենք երբեք խաղաղություն չենք ունենա»։

«Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք։

Արդյոք մեր պետական քաղաքականությունը պետք է այդ ուղերձո՞վ առաջնորդվի և ելնի Լեռնային Ղարաբաղի ԱԺ-ի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա։

Սա քաղաքական ընտրության հարց է։

Եթե այո, նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա։ Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ»,- ասաց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր