ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Չենք ասում` Հայաստանի Հանրապետության բանակ, ասում ենք` Հայոց բանակ. հայերի ինչի՞ն ա պետք բանակ». Փաշինյան
21:18, 01.02.2024 | mamul.am
18952 | 4

«Աչքովս ընկավ մեր բանակի օրվա հետ կապված էմբլեմը: Ու ես հիշեցի, որ մենք բոլորս չենք ասում` Հայաստանի Հանրապետության բանակ, մենք ասում ենք` Հայոց բանակ: Ու դա մենք չենք հասկանում, մեզ համար էդ խնդիր չի: Բայց եկեք մի հատ կողքից նայենք. ասենք` մի րոպե, էս Հայաստանի Հանրապետությունն ինչի՞ իր բանակը չի անվանում Հայաստանի Հանրապետության բանակ, այլ` հայոց բանակ` հայերի բանակ: Բայց կներեք` հայեր կան ամեն տեղ, հայեր կան Թուրքիայում, Իրանում, Վրաստանում, ամեն տեղ, այսինքն, մի րոպե` էս բանակը էն հայերի բանակն ա... Հայերի ինչի՞ն ա պետք բանակ... Պատկերացրի՞ք... ԱՄՆ-ի հայերին բանակն ինչի՞ համար ա պետք: Հասկանո՞ւմ եք... Ընդ որում, մենք շրջապատված ենք երկրներով, մեր հարևանությամբ երկիր կա, որ աշխարհի ամենահին պետությունն է, ինքը չի ընկալում անհատական մակարդակով: Իսկ ընկալման ինստիտուցիոնալ մակարդակներ կան, որ նրանք բառերը, խոսույթները և այլն և այլն գործողությունները, ժեստերն ընկալում են ինստիտուցիոնալ մակարդակով»,- Հանրային ռադիոյի եթերում ասաց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր