ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Փաշինյանը վերջնաժամկետ է տվել ԵՊՀ ռեկտորին՝ «ազատվել» Ղազինյանից ու ժ/պ նշանակել Արթուր Դավթյանին
22:48, 02.02.2024 | mamul.am
4881 | 0

Երևանի պետական համալսարանի ռեկտոր, նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխին հերթական սև ամպերն են կուտակվում: 24News-ին հասած տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջոցով հրահանգ է իջեցրել նրան, որ ոչ մի կերպ թույլ չտա վերընտրվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան Գագիկ Ղազինյանին, ում պաշտոնի ժամկետը լրանում է մարտին:
Ընդ որում, պայմանը հստակ է՝ կա՛մ Ղազինյանը չի վերընտրվում, կա՛մ Հովհաննիսյանը թողնում է պաշտոնը:

Ինչևիցե, զրուցակիցները պնդում են, թե ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի իշխանական «սրտի թեկնածուն» նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է, որը, սակայն, այս պահին չունի դոցենտի պարտադիր գիտական կոչում, ուստի ՔՊ-ում ցանկանում են, որ դեկանի ընտրությունները չկայանան, որի հետևանքով նախկին դատախազին նշանակեն ժ/պ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր