Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ առնվազն 64 մարդ արդեն մահացել է Վալպարաիսո շրջանում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով։ Նա հայտարարել է արտակարգ դրություն և խոստացել տրամադրել «բոլոր անհրաժեշտ ռեսուրսները» իրավիճակը կարգավորելու համար: Չնայած դրան` հրդեհներն արդեն ընդգրկում են հսկայական տարածքներ, և զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, հայտնում է BBC-ն։ Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անտառային հրդեհների դեմ պայքարի տարածաշրջանային կոմիտեն (COGRID) հայտնել է, որ տուժածներից 45-ին տեղում մահացած են գտել, իսկ մնացածը մահացել են հիվանդանոցներում` ստացած այրվածքներից։ Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով Հրդեհները, որոնք սկսվել են լեռներից, տարածվել են ափամերձ շրջաններ՝ հասնելով Վինա դել Մար և Վալպարաիսո քաղաքներին։ Հրդեհով բռնկված շրջանները միասին կազմում են մի հսկայական տարածք Չիլիի կենտրոնական ափին, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով Քանի որ փրկարար ծառայությունները դեռևս չեն կարողանում հասնել բոլոր տուժած տարածքներին, ներքին գործերի նախարար Քերոլայն Տոյան վստահ է, որ զոհերի թիվը զգալիորեն կաճի առաջիկա ժամերին: Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով Իշխանությունները նշում են, որ պարզում են հրդեհների պատճառները և չեն բացառում, որ դրանք հրկիզման հետևանք են եղել, իսկ իրավիճակը սրել է ամառվա շոգը։ Աղետ` Չիլիում. հրդեհի զոհերի թիվն աճում է տասնյակներով |