ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
ՔՊ-ին գումար նվիրաբերելու 2,5 միլիոն դրամի սահմանաչափը շրջանցելու մի ամբողջ սխեմա է գործել. ԻՔՄ
23:42, 05.02.2024 | mamul.am
2450 | 0

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ կուսակցությանը նվիրատվություն կատարելու սահմանաչափը խախտելու (շրջանցելու) փաստի առթիվ։
Մասնավորապես, «Ինֆոքոմի» հայտնի հետաքննությունից պարզ է դառնում, որ կուսակցությանը գումար նվիրաբերելու 2,5 միլիոն դրամի սահմանաչափը շրջանցելու մի ամբողջ սխեմա է գործել։ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը շրջանցելու այդ սխեմայի շնորհիվ է ՔՊ-ն ստացել գումարների զգալի մասը։
Այսպիսով, կատարվել է Քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով (Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը խոշոր չափերով շրջանցելը) արգելված արարք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
00:00, 25.02.2024
32034 | 0
դեպի վեր