ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել
22:36, 05.02.2024 | mamul.am
3643 | 0

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Չարլզ III-ը դուրս էր գրվել հիվանդանոցից՝ շագանակագեղձի բուժում անցնելուց հետո։ «Հիվանդանոցում վերջերս անցկացված պրոցեդուրաների ժամանակ նկատվել է մտահոգիչ մեկ այլ խնդիր: Հետագա ախտորոշիչ թեստերը հայտնաբերել են քաղցկեղի տարատեսակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարությունից բխում է, որ խոսքը շագանակագեղձի քաղցկեղի մասին չէ։ Թագավորն սկսել է բուժումը, որի ընթացքում բժիշկները խորհուրդ են տվել հետաձգել հանրային միջոցառումները։ Այնուամենայնիվ, նա կշարունակի կատարել պետական ​​պարտականությունները և աշխատել պաշտոնական փաստաթղթերի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր