ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Լուկաշենկոն զինվորականներին թույլ է տվել կրակել
10:48, 06.02.2024 | mamul.am
8239 | 0

Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի Զինված ուժերի ներքին ծառայության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ է կատարել: Մասնավորապես, պետության ղեկավարը կարգադրել է փոփոխել փաստաթղթի 11-րդ հոդվածը: Նոր խմբագրության մեջ ասվում է, որ զինծառայողներն իրավունք ունեն «զենք կիրառել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հանցագործության բնույթը, վարչական իրավախախտումը և իրավախախտի ինքնությունը»:

Զենքի գործադրման հետևանքով քաղաքացու վնասվածքի կամ մահվան մասին անհապաղ տեղեկացվում է համապատասխան դատախազը, ինչպես նաև նախաքննական մարմինը: Ընդ որում, զինծառայողները պատասխանատվություն չեն կրի պատճառված «վնասի» համար, եթե նրանք գործել են համաբանակային կանոնադրությունների պահանջներին համապատասխան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր