ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Իրանում բրոնզե դարի շրթներկ են հայտնաբերել
20:24, 06.02.2024 | mamul.am
4043 | 0

Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում պեղումների ընթացքում հայտնաբերվել է փոքրիկ սրվակ, որը բրոնզե դարի մուգ կարմիր շրթներկի պատյան է եղել: Այս մասին ասվում է Թեհրանի համալսարանի (University of Tehran, Իրան) կայքում։ Հետազոտողների թիմում ընդգրկվել են հնագետներ և դեղագետներ Իրանի և Իտալիայի գիտական կենտրոններից:

Գիտնականները ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ վերլուծություն են կատարել և պարզել, որ այս սրվակում առկա են կարմիր նյութի հանքային բաղադրիչներ (հեմատիտ, մանգանի օքսիդ, բրաունիտ)՝ խառնված կապարափայլի, բուսական մոմերի և այլ օրգանական նյութերի հետ:

«Այս խառնուրդը զարմանալիորեն հիշեցնում է ժամանակակից շրթներկի բաղադրատոմս: Մենք նաև կարողացանք պարզել, որ արտեֆակտը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակով»,- ասվում է համալսարանի հայտարարության մեջ:

Իրանում բրոնզե դարի շրթներկ են հայտնաբերել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր